MAXARTS ընկերությունը հիմնվել է 2013թ. և զբաղվում տարբեր աստիճանի բարդության վեբ-ծրագրերի զարգացմամբ, սպասարկմամբ և առաջխաղացմամբ: Ընտրելով մատակարար ընկերություն, կարևոր է նաև ի նկատի ունենալ, որ ընտրում եք ոչ միայն մեկանգամյա ծառայություն, այլ նաև հետագա գործընկեր, որի հետ աշխատելու եք ամիսներ և նույնիսկ տարիներ: Սխալ կլինի ասել, որ մենք զբաղվում ենք ինչ-որ որոշակի բանով, ցանկացած արվեստ ենթադրում է աշխատանքի փոփոխականություն: Ավելի հստակ` մենք աշխատում ենք ելնելով այն խնդրից, որը մեր առջև դնում է հաճախորդը: Կայքերի ստեղծումը մեր հիմնական ուղղություններից մեկն է: Այն բանից, թե որքան հմտորեն է ստեղծված Ձեր կայքը, կախված է համացանցում նրա հետագա ճակատագիրը: Ունենալով անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և հսկայական փորձ, մեր մասնագետները կարող են ստեղծել ցանկացած աստիճանի բարդության վեբ-կայքեր` սկսած այցեքարտ կայքերից մինչև լրջագույն պրոյեկտներ: Մեր ընկերության երկրորդ կարևոր ուղղությունը կապված է կայքերի և սերվերների սպասարկամն հետ: Սպասարկման խնդիրն է ապահովել ռեսուրսի առավելագույն աշխատունակությունը, ինչպես նաև թարմ տեղեկատվության օպերատիվ զետեղում և ֆունկցիոնալ մասի զարգացում: Մենք կարող ենք իրականացնել ցանկացած կայքի սպասարկում` ստեղծված թե' մեր, թե' այլ ընկերությունների կողմից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխատանքի կայունությունը կախված է նաև սերվերի սկզբնական կարգավորումից և սերվերի հետագա սպասարկման որակից: Մենք պատրաստ ենք համագործակցել մասնավոր ընկերությունների և պետական հաստատությունների, մանր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են համացանցային ծրագրերի զարգացմամբ, ում անհրաժեշտ է ռեսուրսի օպերատիվ տեխնիկական սպասարկում և դրա առաջխաղացում որոնման համակարգերում: Մենք կիրառում ենք հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունք և միշտ արդարացնում ենք մեզ ցուցաբերված վստահությունը: Մեր ողջ աշխատանքի ընթացքում առաջնորդվում ենք 3 բառից բաղկացած միակ արտահայտությամբ` «չկա սահման կատարելությանը»:

Մեր ռեկվիզիտները

«Մաքսարտս» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ք. Գյումրի, Տ.Ճարտարապետի 24/7
ՀՎՀՀ՝ 05540679
 

Ինեկոբանկ ՓԲԸ
Հ/Հ՝ AMD: 2051222034121001
Հ/Հ՝ RUB: 2051222034121040
Հ/Հ՝ USD: 2051222034121020
Հ/Հ՝ EUR: 2051222034121040