Ցանկացած հեռանկարային նախագծի հետևում կանգնած է ուժեղ թիմ: Այսօր MAXARTS-ում աշխատում են գրաֆիկական նախագծողներ, վեբ-դիզայներներ, պատկերավորողներ, տեխնիկական մասնագետներ, գովազդագրողներ, ցանցային ադմինիստրատորներ, ծրագրավորողներ, տիեզերագնացներ:), աստղեր:): Եթե Դուք ուզում եք միանալ մեր ընկերական աշխատակազմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին, մենք այն անպայման կնայենք:

● Եթե Դուք կարողանում եք ծրագրավորել և PHP, MYSQL, GD, քեշավորում, FreeBSD/Linux բառերը Ձեր համար առօրեական տերմիններ են, ապա ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը:
● Եթե Դուք նկարիչ, պատկերավորող կամ նախագծող եք և կարող եք պատկերել սրանից ոչ պակաս նկար, ապա գրեք մեզ և ուղարկեք Ձեր աշխատանքներից:
● Եթե Դուք ձգտում եք հասնել բարձունքների, կարող եք աշխատել մարդկանց հետ, վերահսկել նախագծեր, մենք ուրախ կլինենք եթե ուղարկեք մեզ Ձեր ինքնակենսագրականը: Մեր աշխատակազմը նման է ընտանիքի: Մենք և՛լավ աշխատում ենք, և՛լավ հանգստանում, աշխատանքի գալիս ենք ոչ «Աստված իմ, նորից այստեղ...» մտքով, մեզ մոտ չկան ավելորդ սահմանափակումներ, աշխատակիցների միջև չկա կաշկանդվածություն: Մեր ընկերությունում ժողովրդավարական հիմունքներ են, սակայն սա չի նշանակում, որ այստեղ կարելի է ոչինչ չանել: Եթե Դուք փնտրում եք վայր ուղղակի ժամանակ անցկացնելու համար, ապա սխալ հասցեով եք դիմել:

Աշխատանքը MAXARTS-ում ենթադրում է.

● աշխատանքի իդեալական պայմաններ (հարմարավետ, ժամանակակից գրասենյակ, ամբողջությամբ հագեցած աշխատավայր)
● հետաքրքիր և ամեն օր տարբերվող հանձնարարություններ, որոնք պահանջում են խելք և ստեղծագործ մոտեցում
● կարիերայի հետագա զարգացման հնարավորություն
● աշխատավարձ` ըստ Ձեր հմտության աստիճանի, այն աճում է Ձեր հետ միասին
● ընկերասեր, հմուտ աշխատակազմ